NEW TECHNOLOGY EDUCATION FUND

«Պատրաստված է Հայաստանում». համաեվրոպական ավտոարշավ 2017

Եվրոպական 22 երկիր, 37 քաղաք` 60 օրում: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնում է համաեվրոպական ավտոարշավ, որին կարող են մասնակցել բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնել եվրոպական շուկայում:


Ավտոարշավը հնարավորություն կտա մասնակից ընկերություններին ձեռք բերել նոր բիզնես կապեր արտասահմանում, ավելացնել արտահանման ծավալները և ապահովել ներդրումների աճ, գտնել եվրոպական նոր գործընկերներ:
Ավտոարշավն իրականացվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ընդգրկելու է հետևյալ քաղաքները՝ Երևան, Թբիլիսի, Վոլգոգրադ, Սարատով, Վորոնեժ, Լիպեցկ, Սմոլենսկ, Տալին, Ռիգա, Կալինինգրադ, Բեռլին, Ամստերդամ, Բրյուսել, Փարիզ, Լոնդոն, Վալենսիա, Բարսելոնա, Մարսել, Լիոն, Միլան, Լյուբլյանա, Վիեննա, Պրահա, Վարշավա, Լվով, Սոֆիա, Սալոնիկ, Աթենք, Պլովդիվ, Բուխարեստ, Քիշինև, Կիև, Վիլնյուս, Մինսկ, Բելգորոդ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ախալցխա, Երևան:


Առաջին անգամ «Թի-Էս-Դի» ընկերությունը համաեվրոպական ավտոարշավ է իրականացրել 2015թ., որի արդյունքում հայաստանյան ՏՏ ոլորտի 25 ընկերություններ նոր կապեր և գործընկերներ են ձեռք բերել Եվրոպայում:


Ավտոարշավին մասնակցելու համար գրեք մեզ՝ autorally@ntefund.org, հեռ.՝ +374 11 20 90 18

NTEF ԸՆԹԱՑԻԿ