NEW TECHNOLOGY EDUCATION FUND

Ողջույն

Հարգելի՛ ընկերներ,

Մեր թիմի անունից ուրախ եմ ողջունել Ձեզ մեր նոր ընտանիքում՝ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամում:

Տնտեսական կայուն աճի և աշխատատեղերի ապահովումն այսօր դարձել է մարտահրավեր բոլոր երկրների համար, իսկ մրցակցությունն ավելի է կոշտանում: Կարծում ենք՝ ժամանակն է արձագանքել այս մարտահրավերներին:

Հայաստանն իր ուշադրության կենտրոնում է պահում գիտական և տեխնոլոգիական զարգացումը, սակայն հիմնարար գիտահետազոտական ձեռքբերումների առևտրայնացման հարցում դեռ շատ անելիք կա: Երկիրն այսօր կանգնած է անցյալի և ապագայի խաչմերուկում հարցադրումներով. արդյո՞ք մենք ընտրել ենք ճիշտ գործիքներ և տեխնոլոգիաներ, արդյո՞ք մեր ծրագրերն ունեցել են ցանկալի արդյունքներ, ինչպե՞ս կարող ենք ապահովել կայուն աճ ու հարատև արժեքներ, և, վերջապես, ինչպե՞ս կարող ենք դառնալ ավելի մրցունակ:

Մեր պատասխանը եղել է և կլինի՝ կրթության և նորարարության միջոցով:

Հարգելի՛ ընկերներ, Մեր թիմի անունից ուրախ եմ ողջունել Ձեզ մեր նոր ընտանիքում՝ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամում: Տնտեսական կայուն աճի և աշխատատեղերի ապահովումն այսօր դարձել է մարտահրավեր բոլոր երկրների համար, իսկ մրցակցությունն ավելի է կոշտանում: Կարծում ենք՝ ժամանակն է արձագանքել այս մարտահրավերներին: Հայաստանն իր ուշադրության կենտրոնում է պահում գիտական և տեխնոլոգիական զարգացումը, սակայն հիմնարար գիտահետազոտական ձեռքբերումների առևտրայնացման հարցում դեռ շատ անելիք կա: Երկիրն այսօր կանգնած է անցյալի և ապագայի խաչմերուկում հարցադրումներով. արդյո՞ք մենք ընտրել ենք ճիշտ գործիքներ և տեխնոլոգիաներ, արդյո՞ք մեր ծրագրերն ունեցել են ցանկալի արդյունքներ, ինչպե՞ս կարող ենք ապահովել կայուն աճ ու հարատև արժեքներ, և, վերջապես, ինչպե՞ս կարող ենք դառնալ ավելի մրցունակ: Մեր պատասխանը եղել է և կլինի՝ կրթության և նորարարության միջոցով: Սակայն այստեղ հարց է ծագում՝ ինչպիսի զարգացումներ պետք է ապահովենք այս ոլորտներում: Մենք չենք կարող ետ պտտել ժամանակը: Պետք է փնտրենք նոր հնարավորություններ՝ հիմնված կրթության, հետազոտությունների և նորարարությունների վրա, աջակցենք Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության բնագավառի լավագույններին: Գիտելիքահեն տնտեսության կայուն աճի ապահովման լավագույն նախադրյալներն են գիտություն-կրթություն-արտադրություն կապի զարգացումը, պահանջարկին համապատասխան կրթական մեխանիզմների ներդրումը, նորարար գործընթացների փոխակերպումը բիզնեսի, երիտասարդների երևակայության, ստեղծարար մտքի ու հնարավորությունների կիրառումը: Ոչ պակաս կարևոր է նաև հանրային և մասնավոր հատվածների սերտ համագործակցությունը, պահանջարկին համապատասխան նորարարական առաջարկների, տեխնոլոգիաների փոխանցման համակարգի ստեղծումն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը: Հայաստանը մեծ ներուժ ունի մրցունակ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման: Անհրաժեշտ է նպաստել գործարարության աճին ու որակին՝ ստեղծելով տեղական կայուն բիզնես ու աշխատատեղեր, կառուցելով ձեռնարկատիրական ցանցեր ու կապեր, ընդլայնելով սփյուռքի ներդրումները: Հույս ունենք՝ Դուք պատրաստ եք աշխատել մեզ հետ հանուն ընդհանուր նպատակի՝ ապահովելու գիտելիքահեն հասարակության կայացումը, բարձրացնելու տեխնոլոգիական զարգացումների վարկանիշը, Հայաստանը դարձնելու միջազգային կարգի կրթական ու գիտական կենտրոն, նպաստելու «Պատրաստված է Հայաստանում» գաղափարի տարածմանն ու ամրապնդելու մեր երկրի դիրքը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա: Շնորհակալություն: Վահան Շաքարյան «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի Հիմնադիր, գործադիր տնօրեն
Վահան Շաքարյան, հիմնադիր
Կարդալ ավելին

NTEF ԸՆԹԱՑԻԿ